Բայ, բայի կազմություն, բայի սեռ

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը), որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր):

1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

շրջելիս — ե խոնարհում — պարզ
լողալով — ա խոնարհում — պարզ
շարժվող — ե խոնարհում — կրավորական
քաշած — ե խոնարհում — պարզ
հենած — ե խոնարհում — պարզ
մոտենալ — ա խոնարհում — սոսկածանցավոր
թողնելու — ե խոնարհում — սոսկածանցավոր

2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

սուզվելու — ե խոնարհում — կրավորական
քշելիս — ե խոնարհում — պարզ
սուզվել — ե խոնարհում — կրավորական
կազմակերպված — ե խոնարհում — կրավորական

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը:

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10. կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։

1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։

1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Leave a comment